Ինչպե՞ս տարբերակել սորոսականներին․ Անի Հովհաննիսյան

«Ինչպե՞ս տարբերակել սորոսականներին

Լրագրողներին, փորձագետներին ու քաղաքական գործիչներին մի բանալի բառ ասեմ, որի օգնությամբ կարող եք հեշտությամբ տարբերել այս կամ այն անձը «սորոսական» է, թե` չէ:

Երևի նկատել եք, որ իշխանության շատ ներկայացուցիչներ ու իշխանամերձ «իրավապաշտպաններ» շատ հաճախ օգտագործում են «state capture» կամ, հայերեն ասած, «պետության զավթում» տերմինը: Հետևեք Լարիսա Մինասյանի, Միքայել Զոլյանի, Լևոն Բարսեղյանի, Արթուր Սաքունցի, Բորիս Նավասարդյանի, Հայկակ Արշամյանի, Արմեն Գրիգորյանի, Զարուհի Բաթոյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Սանասարյանի ու այլոց բառապաշարին և երբեմն-երբեմն կհանդիպեք ձեզ անծանոթ այդ տերմինը:

Այսպես են որակվել բոլոր այն երկրները, որոնց իշխանությունների հետ Ջորջ Սորոսն անձամբ պրոբլեմներ ունի կամ ունեցել է. Հունգարիա, Ռումինիա, ԱՄՆ` Թրամփի իշխանության օրոք, Ռուսաստան, Թուրքիա, Բուլղարիա, Մեքսիկա, Կոլումբիա, ՀԱՀ, միջինասիական հանրապետություններ և այլն:

Հիմա մի տարի է այդ խմբակի կողմից այսպես է բնութագրվում նաև մինչհեղափոխական Հայաստանը:

Երբ սորոսականները խոսում են «պետության զավթման» մասին, անհրաժեշտություն է առաջանում մշակել «պետության վերականգնման» (state’s recovery) ծրագրեր` տարբեր երկրների օրինակով: Մտեք Սորոսի հիմնադրամի հայաստանյան կայքէջ ու այդպիսի մի ծրագիր էլ այդտեղ կգտնեք:

Ահա և ձեզ կոդավորված երկու տերմին.

Հարցրեք ցանկացած պետական պաշտոնյայի և «իրավապաշտպանի». նա համարու՞մ է արդյոք, որ մինչև «հեղափոխությունը» մենք գործ ենք ունեցել «պետության զավթման» կամ «state capture»-ի հետ և արդյո՞ք պետք է մշակել «պետության վերականգնման» կամ «state’s recovery»-ի ծրագիր:

Վստահեցնում եմ, որ այս պարզ հարցի պատասխանով հանգիստ կարող եք քարտեզագրել իշխանության սորոսական մետաստազների ցանցը:

Բա՜, все гениальное просто!!!»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» քաղաքական շարժման համահիմնադիր Անի Հովհաննիսյանը

Նմանատիպ գրառումներ