Ինչպես Նժդեհի ուժերը ջախջախեցին Ադրբեջանական բանակին. ԱԱԾ-ն նյութեր է հրապարակել

Գ. Նժդեհի ուժերը ջախջախեցին Ադրբեջանական բանակին՝ շնորհիվ փայլուն հետախուզության:
#ԱԱԾ
#թանգարան
Առաջին Հանրապետության տարիներին Ադրբեջանի բանակի դեմ տարած հաղթանակներում վճռորոշ դեր է խաղացել հայկական հետախուզությունը: Ծառայության ջանքերով ձեռք է բերվել հակառակորդի բանակի ծածկագիրը (շիֆրը), ինչը հնարավորություն է տվել հայկական կողմին հստակ պատկերացում ունենալ հակառակորդի զորքի տեղաբաշխման ու քանակի մասին և ջախջախիչ հարված հասցնել վերջինիս:

Թիֆլիսում ռազմական կցորդ Հ. Քիշմիշյանը 1920 թ. ՀՀ ռազմական նախարարին ուղղված իր հույժ գաղտնի զեկուցագրում նշում է, որ ոմն Խ. Սագնախսկին համաձայնության է եկել ադրբեջանական զորքերի ջոկատի շտաբի պետ, փոխգնդապետ Էրիստովի հետ, և վերջինս խոստացել է 200-300 հազար ռուբլու դիմաց իրենց տրամադրել ադրբեջանական բանակի շիֆրը, ողջ գաղտնի գրագրությունը, ադրբեջանական բանակի դիսլոկացիան և Զանգեզուրի վրա ենթադրվող հարձակ-ման պլանը: Նա պարտավորվել է նաև ռազմական օպերացիայի ողջ պլանը մշակել հայկական կողմի ցուցումների համաձայն և մշտապես տեղյակ պահել Ադրբեջանի բոլոր ռազմական գործողությունների մասին:

Նշանավոր հետախույզ Տ. Դևոյանցն իր հուշերում գրում է. «Հայաստանի հե-տախուզական բաժանմունքը 200.000 ռուբլիով կաշառեց Նժդեհի դէմ գտնուող Ազրբէյջանի բանակի սպայակոյտի պետին, որը դասաւորեց իր զօրքերը, թնդանօթ-ները եւ գնդացիրները մեր ուզած ձեւով եւ, երբ կռիւը սկսուեց, Նժդեհի ուժերը ջախջախեցին Ազրբէյջանեան շատ աւելի ուժեղ բանակը, գրաւեցին կամ ոչնչացրին թշնամու ուժեղ հրետանին եւ գնդացիրները եւ բաւական ռազմամթերք»:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն

Նմանատիպ գրառումներ