Ինչպես պետք է կինն արտահայտի իր սերը տղամարդու նկատմամբ:

Տղամարդիկ սերն ընկալում են ոչ այնպես, ինչպես կանայք: Այո, տղամարդու համար հաճելի կլինի ձեր հոգատարությունը, քնքշանքն ու ուշադրությունը, եթե այն մայրական հովանավորության չի վերածվում: Բայց տղամարդուն շատ ավելի հաճելի կլինի, եթե իր կնոջից ստանա սերն այն ձեւով, ինչպես ինքն է այն ընկալում: Եվ այսպես, ինչպես արտահայտել սերը տղամարդու նկատմամբ։

Ընդունել տղամարդուն այնպիսին, ինչպիսին նա կա

Եթե կինը փորձում է փոխել տղամարդուն, նրա բնավորության գծերը, կենսակերպը, հագուստի ոճն ու նրա հետաքրքրությունները, նույնիսկ հանուն նրա բարօրության, միեւնույն է, տղամարդու համար դա ազդանշան է «այստեղ ինձ չեն ընդունում այնպիսին, ինչպիսին ես կամ: Այստեղ ինձ չեն սիրում »… Իսկ եթե կինը տղամարդուն ընդունել է ամբողջությամբ, նրա բոլոր հետաքրքրություններով, հատկանիշներով ու կենսակերպով հանդերձ, ընդունել է ոչ թե ուղեղով, այլ սրտով, ապա տղամարդու համար դա կնոջ սիրո լավագույն ապացույցն է:

Հավատալ նրան

Հավատալ նրա իմաստությանը, նրա հանճարեղությանը: Հավատալ նրան ավելի շատ, քան նա ինքն է հավատում իրեն: Հավատալ, որ նա մեծ հաջողությունների կհասնի, որ կկարողանա ապահովել ընտանիքին: Հավատալ, որ նա ինքը գիտի, թե ինչպես պետք է վարվի այս կամ այն իրավիճակում: Հավատալ քո կողքին գտնվող տղամարդուն՝ նշանակում է անկոչ խորհուրդներ չտալ, անտեղի խելոք մտքեր չարտահայտել, չստանձնել առաջնորդի դերը ու տղամարդու պարտավորությունները:

Պարզապես հավատալ նրան, ինչպես աստծուն, ու երբեք չնահանջել այդ հավատից: Նույնիսկ եթե նա հիմա ոչինչ չունի, նույնիսկ եթե նա դեռ չի գտել ինքն իրեն ու իր ուղին, սիրող կնոջ հավատը կոգեշնչի նրան անել անհնարը: Հենց իրենց հավատացող կանանց են հաջողակ տղամարդիկ ամբողջ կյանքում պաշտում, քանի որ նրանց հավատի շոնրհիվ են նրանք իրենց մեջ տաղանդներ բացահայտել, չեն վախեցել ռիսկի գնալ, ընկել, բարձրանալ, ու նորից առաջ շարժվել, նրանց հավատի շնորհիվ են հսկայական բարձունքների հասել:

Աջակցել նրան

Տղամարդը զգում է, որ կինը սիրում է իրեն, երբ նա իրեն աջակցում է: Եթե կինը չի աջակցում ամուսնուն հագուստի ընտրության հարցում, երբ նրանք հյուր են գնում, եթե կինը չի պաշտպանում նրա տեսակետը վիճահարույց հարցում, եթե նա տղամարդուն զերծ է պահում որոշումներ կայացնելուց, դա տղամարդու համար միայն մեկ բան է նշանակում՝ «ինձ չեն սիրում»: Իհարկե դա հարված է տղամարդու խոցելի ինքնասիրությանը: Եթե կինը չի աջակցում իր ամուսնուն, կնոջ նկատմամբ նրա վստահությունը կորում է, ինչը մեծ ճեղք է առաջացնում հարաբերություններում:

Տղամարդու ցանկացած որոշում իմաստուն կինը պետք է ընդունի նման հարցերով՝ «Դու մտածե՞լ ես: Վստա՞հ ես: Ուրեմն գործիր»: Տղամարդը երբեք չի հեռանա այն կնոջից, որն ամբողջությամբ սատարում է նրան: Նույնիսկ եթե նա շատ բռնկվող բնավորություն ունի, նրա բարկությունը երբեք չի անդրադառնա կնոջ վրա: Հակառակը՝ նա միշտ կխորհրդակցի կնոջ հետ, վստահելով նրա կանացի իմաստունությանը, չէ՞ որ նա իր կնոջ մեջ տեսնում է հուսալի թիկունք, նա տեսնում է, որ կինը սիրում է իրեն, հետեւաբար նա վստահ է, որ կնոջ սերը կծառայի իր բարօրությանը:

Ընդունեք ձեր տղամարդկանց, հավատացեք ու սատարեք նրանց ու երջանիկ եղեք

Աղբյուրը՝ tetapalitra.ru

Նմանատիպ գրառումներ