Ինչպիսի լողազգեստ պետք է հագնել՝ հարուստ տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար:

Շվեդ բլոգեր Աննա Բեյը, որ նաև միլիոնատիրոջ կին է, աղջիկներին բացատրել է, թե ինչպիսի լողազգեստ պետք է հագնել լողափին՝ հարուստ տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար: Այս մասին գրում է The Sun-ը:

31-ամյա Բեյի կարծիքով՝ լողազգեստը պետք է դասական և նուրբ լինի։ «Իհարկե, դուք պետք է ընտրեք բիկինի, որը կհամապատասխանի կազմվածքին և կրծքերի չափին: Եթե դրանք մեծ են, ապա չպետք է հագնեք եռանկյունաձև գագաթով տոպ: Դրանով ձեր կուրծքը գրավիչ չի լինի», – բացատրել է Բեյը:

«Փոքր-ինչ փոր» ունեցողներին նա խորհուրդ է տվել ընտրել մեկ կտորով լողազգեստ: Նա նաև խորհուրդ է տվել լողափին խուսափել ամենօրյա բամբակյա հագուստից․ դա էժանագին տեսք ունի։

Նմանատիպ գրառումներ