Ինչպիսի կրթություն էին ստանում երեխաները Արևմտյան Հայաստանում 19-րդ դարում:

Սկսած 19-րդ դարից՝ արևմտահայերը սկսել են որոշակի գործողություններ ձեռնարկել ազգային կյանքն ու կրթությունը կանոնակարգելու ու զարգացնելու համար։

Նույն դարում Օսմանյան կայսրությունում կրթական-մշակութային կառույցներ հիմնելու թույլտվություն ստանում էին չափազանց մեծ դժվարությամբ։ Առաջին հայկական դպրոցները Օսմանյան կայսրությունում հիմնվել են 1790-ական թվականներին Կոստանդնուպոլսում՝ որպես կանոն, եկեղեցու կամ տեղի հայերի միջոցներով ու գաղափարների հիման վրա։

Արդեն 1866 թ. Կոստանդնուպոլսում գործում էր 46 հայկական դպրոց՝ 32 արական և 14 իգական։ Կային 4700 աշակերտ, 1472 աշակերտուհի և 142 դասավանդող։

19-րդ դարից սկսած ընդհանուր գիմնազիաներ բացվեցին Արևմտյան Հայաստանի կենտրոնական շրջաններում, ապա՝ նաև գյուղերում։ Վերջիններս նախատեսված էին արդեն և՛ տղաների, և՛ աղջիկների համար։

Արևմտահայերի կյանքի ու կրթության կազմակերպմանն ու զարգացմանը նպաստում էին հիմնականում հայկական պրոգրեսիվ երիտասարդության կողմից ստեղծված կրթական-մշակութային կազմակերպությունները, որոնց գլխավոր նպատակը կրթության և լուսավորության տարածումն էր հայկական բոլոր շրջաններում։ Այդ կազմակերպությունների թվում էին «Համազգային համագործակցությունը», «Անձնվեր համագործակցությունը», «Սենեքերիմյանը», «Ուսումնասիրացը», «Ուսումնասիրաց և Ազգասիրացը», «Վարդանյանը», «Արարատյան կրթականը», «Դպրոցասիրաց արևելյանը» և այլն։

Կրթության զարգացմանը նպաստում էին նաև օտարերկրյա միսիոներները, որոնք գտնվում էին Թուրքիայում և հայերի համար բացում էին տարրական դպրոցներ ու քոլեջներ։

Ադյունքում, սկսած 19-րդ դարի վերջից, հայ երիտասարդության մեծ մասը շարունակեց ուսումը եվրոպական լավագույն համալսարաններում և վերադառնալով սկսեց դասավանդել նորաբաց հայկական դպրոցներում։

Համաձայն վիճակագրության՝ 1901-1902 թթ. Օսմանյան կայսրության տարածքում գործում էր 803 ազգային գիմնազիա, որտեղ կար 81,208 աշակերտ և 2088 ուսուցիչ, որոնցից Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվում էր 441 քոլեջ՝ 29,371 աշակերտ, 7772 աշակերտուհի և 921 դասավանդող։

Այս տվյալները վերաբերում են միայն հայկական առաքելական համայնքին։

Այսպես՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Օսմանյան կայսրության տարածքում գործում էր ոչ միայն առաքելական, այլ նաև կաթոլիկ 1996 հայկական դպրոց՝ 173,022 աշակերտով, որոնցից Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվում էր 1251-ը։

Նմանատիպ գրառումներ