Ինչ է Սերը:

Սերը մարդկային հոգու գոյության կարևորագույն պայմանն է, գերագույն նպատակը, որը երաշխիքն է նաև կյանքի հավերժության:

«Սերը բարին հավերժ ունենալու ցանկությունն է»,-սահմանում է Պլատոնը:
Սիրո բարձրագույն թռիչքը, նրա ամենամեծ դրսևորումը հոգիների միաձուլումն է:

Պողոս առաքյալը որպեսզի ցույց տա, թե ինչ է սերը, ստորոգելիներով է մոտենում. «Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում» (Ա Կորնթ. 13:4-7):

Եվ վերջապես իրական սիրո դրսևորումն է Քրիստոսի գալուստը, ով մեր փրկության համար բազում տառապանքներ կրեց, չարչարվեց, խաչվեց և երրորդ օրը Հարություն առավ` այսպիսով ցույց տալով մարդկային ցեղին զոհողության և հոգու փրկության անկրկնելի ուղին:

Qahana.am

Նմանատիպ գրառումներ