Ինչ պետք է իմանալ օրալ հակաբեղմնավորիչների մասին. դրանք սկսում են ազդել ոչ անմիջապես

Հակաբեղմնավորիչներն անմիջապես չեն ազդում, դրա համար կանայք դրանք ընդունելուց հետո պետք է որոշ ժամանակ օգտվեն նաեւ հակաբեղմնավորման այլ մեթոդներից։

Ինչպես տեղեկացնում է Yahoo News-ը, անհրաժեշտ արդյունքը օրալ հակաբեղմնավորիչներից կախված է հակաբեղմնավորիչի տեսակից եւ մենստրուալ ցիկլի փուլից, երբ սկսվել է հակաբեղմնավորիչի ընդունումը։

Ինչպես պնդում են մասնագետները, եթե կինն սկսում է ընդունել հակաբեղմնավորիչներ, որոնք միայն պրոգեստին են պարունակում, ցիկլի ամենասկզբում էֆեկտն անմիջապես կստացվի։ Եթե ընդունումն սկսվում է ցիկլի 5-րդ օրից հետո, «ակտիվացման» ժամկետն ավելանում է մինչեւ 48 ժամ։

Տարբեր հորմոններ (պրոգեստին եւ էստրոգեն) պարունակող միջոցները կգործեն անմիջապես, եթե ընդունումն սկսվի ցիկլն սկսվելու 5 օրվա սահմաններում։ Բայց եթե ընդունումն սկսվել է ցանկացած այլ ժամանակ, կպահանջվի ուղիղ 7 օր՝ նախքան միջոցը կսկսի գործել։

Այս հաշվարկներն արվել են՝ ելնելով այն բանից, որ միջին վիճակագրական ցիկլը տեւում է 28 օր։ Եթե ցիկլը կանոնավոր չէ, արժե սպասել առնվազն 48 ժամ։

Նաեւ պետք է հիշել, որ աղեստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդությունները, որոնք ուղեկցվում են ուժեղ լուծով եւ փսխումներով, կարող են խանգարել միջոցի ներծծմանը, այսինքն՝ միջոցներն ինչպես հարկն է արդյունավետ չեն լինի։

Նմանատիպ գրառումներ