Ինսուլինի ներարկումները կարող են փոխարինվել հաբերով:

Նոր ինսուլինային դեղապատիճները կարող են փոխարինել դիաբետիկների համար ներարկումները: Իսրայելական Oramed Pharmaceuticals ընկերությունը ինսուլինային դեղապատիճի հաջող փորձարկում է անցկացրել:

Xinhua-ի հաղորդմամբ՝ ORMD-0801 անվանումով հայտնի դեղամիջոցը կարող է դառնալ ինսուլինի առաջին բանավոր ձեւը: Այն նախատեսված է երկրորդ տեսակի շաքարային դիաբետ ունեցող պացիենտների համար եւ արդեն փորձարկվել է 269 պացիենտի վրա: Փորձերը ցույց են տվել, որ բուժումից հետո կամավորների մոտ նկատվել է А1С հեմոգլոբինի մակարդակի զգալի նվազեցում:

Ընկերությունը նշել է, որ նոր միջոցով բուժումը գերազանց արդյունք է ցույց տվել՝ առանց լուրջ կողմնակի էֆեկտների: Ինչպես նաեւ կարեւոր է, որ հետազոտության 90 օրվա ընթացքում պացիենտների մոտ քաշի ավելացում չի նկատվել: 

Նմանատիպ գրառումներ