«Ինտեր»-ը պատրաստ չէ Սպալետիին 5 մլն եվրո վճարել պայմանագիրը խզելու համար:

Armsport-ը գրում է. 

Լուչանո Սպալետին Միլանի «Ինտերից» 5 մլն եվրո է պահանջում պայմանագիրը խզելու համար, սակայն ակումբը պատրաստ չէ այդքան գումար վճարել մասնագետին, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Սպալետին «Միլանի» գլխավոր մարզչի հավակնորդների թվում է, բայց դրա համար նա պետք է կարգավորի «Ինտերի» հետ պայմանագրի խզումը:

Ըստ պայմանագրի, մասնագետը պետք է ևս երկու մրցաշրջան աշխատի «Ինտերի» հետ: Նա հենց հիմա պատրաստ է հեռանակ, եթե նրան վճարեն մեկ տարվա համար, իսկ ավելի կոնկրետ՝ մոտ 5 մլն եվրո:

Բայց «Ինտերի» ղեկավարությանը ձեռք չի տալիս հրաժարագնի չափը: Սպալետիից բացի, «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում են նաև Ստեֆանո Պիոլին, Կլաուդիո Ռանյերին և Ռուդի Գարսիան:

Չի բացառվում նաև Ջենարո Գատուզոյի վերադարձը, բայց միլանյան ակումբի նախկին գլխավոր մարզիչը համաձայն կլինի վերադառնալ միյան ակումբի ղեկավարների հեռանալու դեպքում:

Նմանատիպ գրառումներ