Իշխանափոխության 15 ամիսները. ի՞նչ էինք սպասում և ի՞նչ ունենք

«168 Ժամ» թերթը գրում է. «Դժվար է ասել, թե դեռ ինչքան ժամանակ կպահանջվի, որ­պեսզի թավշյա հեղափոխության խոստացած արդյունքները հասա­նելի դառնան հասարակությանը։ Այս տեմպով գնալու դեպքում, մի­անշանակ է, որ դա շուտ չի լինելու։ Ու դեռ հարց է՝ ընդհանրապես լի­նելո՞ւ է, թե ոչ։ Իշխանափոխության 15 ամիսները ցույց տվեցին, որ նոր իշխանությունները պատ­ատ չեն բավարարել հասարա­կության սպասելիքները։ Արագ փոփոխությունների հույսերն արդարացված չեն ու չեն լինելու։ Տնտեսական իրավիճակն ու սոցիալական կյանքը Հայաստանում իշխանափոխությունից 15 ամիս անց ոչնչով չի լավացել։ Հասարակության ստվար հատվածն առաջվա նման շարունակում է հազիվ գոյություն պաշտպանել։ Նրանց եկամուտները նույնքան ցածր են, որքան նախկինում էին։ Այս առումով իշխանափոխությունը, կարելի է ասել, մինչև այժմ ոչինչ չի տվել։ Աշխատանքի վարձատրության ոլորտում գրեթե փոփոխություններ չկան։ Չհաշված, որ պետական կառավարման ոլորտում հաստատված իմքայլականները սկսել են պետական միջոցների հաշվին իրենց շռայլորեն պարգևատրել։ Ոչինչ, որ իշխանափոխությունից 5 ամիս հետո Հայաստանում կենսաթոշակ չի բարձրացել։ Իհարկե, սպասվում է, որ դա կլինի հաջորդ տարվանից մի ամբողջ 10 տոկոսի կամ 3-4 հազար դրամի չափով։ Գուցե կառավարությունը դա համարի թավշյա հեղափոխության լրջագույն ձեռքբերումներից մեկը։ Բայց հազիվ թե կարելի է կարծել, որ, եթե իշխանափոխություն տեղի չունենար, կենսաթոշակների նման բարձրացում չէր լինի։ Նախորդ կառավարությունն արդեն այդպիսի հիմքեր ստեղծել է: Ընդհակառակը՝ իշխանափոխությունը մի բան էլ հետաձգեց դրա իրականացումը։ Նախկինում էլ կենսաթոշակները պարբերաբար բարձրացել են։ Այլ բան է, որ դա բավարար չի եղել։ Հայաստանում կենսաթոշակները չափազանց ցածր են։ Այնպես չէ, որ սպասվող 10 տո­կոսանոց բարձրացումից հետո պատկերը կփոխվի։ Դրանք կշա­րունակեն ցածր լինել։ Կառավարությունն ի վիճակի չե­ղավ այս ոլորտում մեծ քայլ կա­տարել։ 15-ամսյա վարչապետու­թյան ընթացքում Նիկոլ Փաշինյանը գրեթե ոչինչ չարեց հասարա­կության այդ հատվածի սոցիալա­կան վիճակը թեթևացնելու համար։ Այնպես որ, այսուհետ ևս նրանք կշարունակեն ապրել նույնքան վատ պայմաններում, որքան նախ­կինում էին ապրում։ Թավշյա իշխանափոխության 15 ամիսներին Հայաստանում այդ­պես էլ գնանկում տեղի չունեցավ։ Մի կողմից՝ հասարակության եկա­մուտները չավելացան, մյուս կող­մից՝ ամենուրեք թանկացումներ են։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, երբեմն, հասնում է 60-70 տոկոսի՝ մեծացնելով սոցիալական՛ լարվածությունը։ Հասարակության դժգոհությունները կառավարության գործողու­թյուններից պատահական չեն։ Ինչքան էլ փորձ արվի դա կապել նախկինների ռևանշիստական նկրտումների հետ, փաստն այն է, որ սոցիալական վիճակը երկրում լավ չէ։ Մարդիկ աշխատելու ու ըն­տանիք պահելու հնարավորու­թյուններ չունեն, ինչքան էլ կառա­վարությունը հայտարարի, որ բոլո­րի համար գործելու հավասար դաշտ է ստեղծել։ Անգամ, եթե այդպես է, միամտու­թյուն է կարծել, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում բոլո­րը պիտի գործարար դառնային։ Գործարարությամբ զբաղվելու հա­մար ոչ միայն ձիրք, այլև հնարա­վորություններ են պետք, այդ թվում՝ ֆինանսական հնարավորություններ։ Եթե մարդը փող չունի ընտանիքի առօրյա հոգսերը հո­գալու՝ ինչպե՞ս կարող է գումար ներդնել և բիզնես սկսել։ Եվ հետո, ո՞րն է այն բիզնես դաշտը, որտեղ պետք է գործունեություն իրակա­նացնել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։  

Նմանատիպ գրառումներ