Իտալացի նկարիչը յուրահատուկ տաղանդի շնորհիվ եռաչափ տեսողական պատրանքներ է ստեղծում թղթի վրա (լուսանկարներ, տեսանյութ):

Իտալացի նկարիչ Մարչելո Բարենգին առանձնահատուկ շնորհ ունի. նա կարողանում է հիպերիրական թվացող նկարներ ստեղծել՝ պատկերելով առօրյա ամենատարբեր առարկաներ:

Ինչպես գրում է Oddity central-ը, իտալացին սովորական նկարչական գործիքների՝ մատիտների ու վրձինների ու ներկերի օգնությամբ կարողանում է եռաչափ պատկերներ ստանալ:

Նշվում է, որ նրա մոտ այս յուրահատուկ նկարչական ունակությունը բացահայտվել է դեռևս վաղ մանկության տարիներին: Մեկ ու կես տարեկանում նա փորձել է եռաչափ շարժիչներով և ուղղահայաց կայունացուցիչներով օդանավեր նկարել: Տարիների ընթացքում նրա ունակությունը կատարելագործվել է, ինչի շնորհիվ էլ իտալացին դարձել է մի շարք նկարչական մրցույթների հաղթող:

Յուրաքանչյուր եռաչափ նկար ստանալու համար Մարչելոն մի քանի ժամ է ծախսում:

Նմանատիպ գրառումներ