Իտալիայի իշխանությունները ցույց են տվել այն հրթիռը, որը վերցրել են նեո-նացիստներից:

Իտալիայի ​​ոստիկանության հակաահաբեկչական բաժինը Թուրինում ավարտել է ծայրահեղականներին ձերբակալելու  գործողությունը։ Այս մասին հայտնում է life-ը՝ հղում անելով Ոստիկանության պաշտոնական կայքին, որտեղ հրապարակվել է տեղեկությունը։

Նշվում է, որ արդեն մեկ տարի է ինչ իրավապահ մարմինները հետևում են իտալական արմատականներին: Պարզվել է, որ նրանցից շատերը Դոնբասում եղել են որպես վարձկան:

Հայտնի է, որ առգրավվել է 9 հրացան, գնդացիր, 7 ատրճանակ, 20 դանակ, 1000 փամփուշտ և բազմաթիվ այլ զենքեր: Բացի այդ, հայտնաբերվել է մեծ թվով գրականություն, որոնցում քարոզվել է նացիզմի գաղափարախոսությունը։

Գլխավոր «ձեռքբերումը» դա ֆրանսիական արտադրության «Мatra Super 530F» հրթիռն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի փոխվարչապետ Մաթթեո Սալվինին հայտարարել էր, որ մի խումբ ուկրաինացիներ մահափորձել են կազմակերպել իր դեմ։ Նրա խոսքերով սպառնալիքներ ստանալուց հետո Իտալիայի հատուկ ծառայությունը բացահայտել է հանցագործներին։ Իրավապահների հատուկ գործողությունների ժամանակ հայտնաբերվել են զենքեր Իտալիայի հյուսիսային շրջանի Թուրին քաղաքում: Ներքին գործերի նախարարության տվյալներով, զինամթերքը պատկանում է մի շարք աջակողմյան ծայրահեղականների, ովքեր հանդիսանում են Կիևի կողմից Դոնբասում մարտական վարձկաններ:

Նմանատիպ գրառումներ