Հետաքրքիր փաստեր

Իրականում ինչու՞ Աստված վտարեց Ադամին ու Եվային դրախտից․ պարզվում է՝ պատճառը արգելված պտուղն ուտելը չէր

Մինչ օրս մեզնից շատերը վստահ են, որ Աստված վտարեց Ադամին ու Եվային դրախտից, որովհետև նրանք կերան արգելված պտուղը, բայց արի ու տես, որ ամեն բան այդքան էլ այդպես չէ։ Երբևէ հարցրել եք ինքներդ ձեզ ինչպե՞ս կարող էր Աստված, որ բարեսրտության ու գթասրտության մարմնացում է և ամեն բան ներում է, հանկարծ այդ մեղքի համար վտարել իր սիրելի ու իր ստեղծած առաջին մարդկանց։ Պարզվում է՝պատճառը բնավ արգելված պտուղն ուտելը չէր․ ահա, թե ինչ են բացահայտել հետազոտողները։ 

Աստված միշտ ասում էր Ադամին ու Եվային, որ նրանք կարող են օգտվել դրախտի բոլոր բարիքներից, բայց երբեք չպետք է մոտենան արգելված պտղին։ Արդյո՞ք արգելված պտուղն այդքան թանկ էր Աստծո համար, թե՞ նա լրիվ այլ բան էր փորձում դրանով պարզել։ 

Երբ Ադամն ու Եվան լսեցին օձին ու կերան արգելված պտուղը, Աստված առաջինը մոտեցավ Ադամին ու հարցրեց, թե նա կերե՞լ է արգելված պտուղն ու ինչու՞ է նման բան արել։ Բայց Ադամը խոստովանելու և մեղքի համար ներողություն խնդրելու փոխարեն, ցույց տվեց Եվային ու նշեց, որ Եվան է իրեն համոզել։ 

Աստված նույն բանը հարցրեց Եվայից ու վերջինս էլ խոսոտվանելու ու ներողություն խնդրելու փոխարեն, որոշում է ցույց տալ օձին ու նշել, որ օձն է իրեն համոզել։ 

Հետազոտողները վստահեցնում են, որ Աստված ոչ թե վտարեց Ադամին ու Եվային , որովհետև նրանք կերել էին արգելված պտուղը, այլ որովհետև նրանք չընդունեցին իրենց մեղքը, նրանք փորձեցին ստել Աստծուն, նրանք չխնդրեցին Աստծուց, որ նա ների իրենց։ 

Հենց դա չներեց Աստված, հենց դա նրան հունից հանեց։ Կրոնագետ հետազոտողները վստահեցնում են, որ Աստծուն բարկացրեց այն հանգամանքը, որ ծնկի գալու ու ներողություն խնդրելու փոխարեն, Ադամն ու Եվան մինչև վերջին րոպեն փորձում էին մեղավորներ գտնել ու չընդունել որ ամենամեծ մեղքի բաժինը հենց իրենցն է։ 

Եթե նրանք անկեղծորեն ընդունեին իրենց մեղքն ու հենց այդ պահին ապաշխարհեին, ապա Աստված երբեք նրանց չէր վտարի դրախտից։ 

Ահա, թե ինչը Աստված երբեք տանել չի կարողանում՝ սուտն ու քո մեղքերը ուրիշի վրա գցելու ցածր կարողությունը։ 

Առնչվող Հոդվածներ