Իրանը սեփական արտադրության նոր ՀՕՊ համակարգ է ներկայացրել:

Իրանի պաշտպանության նախարարությունը կիրակի ներկայացրել է հակաօդային պաշտպանության իր համակարգը, որն ունակ է մի քանի թիրախ խոցել սեփական արտադրության «Սայյադ-3» հրթիռներով:

Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, միջոցառումը, որին ներկա է գտնվել նաև երկրի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին, տեղի է ունեցել Թեհրանում: Աղբյուրի տվյալներով՝ «Խորդադ-15» անվանումն ստացած ՀՕՊ համակարգը մշակվել է իրանական պաշտպանական գերատեսչության փորձագետների կողմից և պաշտոնապես փոխանցվել է Իրանի բանակային ուժերին:

Նախարարը տեղեկացրել է, որ նոր համակարգը կարող է 150 կմ շառավղով հայտնաբերել տարբեր թիրախներ, այդ թվում և ռազմական ինքնաթիռներ և անօդաչուներ և դրանց հետևել 120 կմ հեռավորությամբ:

Հաթամիի խոսքով՝ իրանական համակարգը կարող է հայտնաբերել մինչև 85 կմ հեռավորությամբ գտնվող քողարկված թիրախները և խոցել դրանք 4 կմ հեռավորությամբ:

Նմանատիպ գրառումներ