Իրանի ամբողջ տարածքում մեկ օրով անջատել են ինտերնետը:

Իրանի ամբողջ տարածքում մեկ օրով անջատել են ինտերնետը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին:

Այդ միջոցը նախաձեռնել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը:

Թեհրանում համացանցի հասանելիության խափանումները սկսվել են շաբաթ օրը Իրանի ժամանակով ժամը 20:00-ից:

Ուրբաթ Իրանում ուժի մեջ է մտել 2 անգամ՝ 1 լիտրի դիմաց 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչեւ 30 հազար ռիալի (մոտ 0,2 դոլար) չափով բենզինի գների բարձրացման մասին կառավարության հրամանագիրը: Նոր կանոնների համաձայն՝ ավտոմեքենայի սեփականատերը կարող է ստանալ ամսական մինչեւ 60 լ բենզին այդ գնով, մոտոցիկլի սեփականատերը՝ 25 լ: Առանձին քվոտա է նախատեսվում տաքսիստների համար՝ 400 լ: Այդ որոշումից հետո Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել: 2 օրում ձերբակալվել է մոտ հազար մարդ:  

Նմանատիպ գրառումներ