Իրանում ձերբակալվել է անկարգություններին մասնակցած շուրջ 180 ակտիվիստ:

Իրանի ներքին անվտանգության ուժերը ձերբակալել են վերջին օրերին տեղի ունեցած անկարգություններին մասնակցող շուրջ 180 ակտիվիստներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մարդիկ մեղադրվում են պետական կառույցների շենքերի վրա հարձակում գործելու, դրանք հրկիզելու, ոստիկանության բաժանմունքների կամ զինվորական օբյեկտների վրա հարձակվելու, ինչպես նաեւ քաղաքացիներին հակակառավարական միջոցառումներում ներգրավելու արշավներ կազմակերպելու համար: Ներքին անվտանգության ուժերի ներկայացուցիչը հավելել է, որ հասարակական կարգը խախտողների հայտնաբերման և ձերբակալման գործընթացը շարունակվում է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ է մտել բենզինի գինը երկու անգամ բարձրացնելու մասին կառավարության որոշումը: Այդ որոշումը կայացնելուց հետո Իրանի մի շարք քաղաքներում անցկացվել են բողոքի ցույցեր, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ: Ցուցարարներն այրել են բանկերի գրասենյակները եւ ավտոլցակայանները: Անկարգություններ են գրանցվել հարյուրավոր բնակավայրերում:

Տեղական և արևմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ զոհվել է 12-30 մարդ, տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Նմանատիպ գրառումներ