Լեմպարդը առաջին հաղթանակն է տարել Չելսիի ղեկին:

Լոնդոնի «Չելսին» Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ առաջին հաղթանակն է տարել։ Լոնդոնյան ակումբը այս օրերեին Իռլանդիայում նախապատրաստվում է նոր մրցաշրջանին։ 

«Կապույտները» 4-0 հաշվով առավելության են հասել իռլանդական «Սենտ-Պատրիկս Աթլետիկ» ակումբի նկատմամբ։ Հանդիպումը տեղի է ունեցել Դուբլինում։ 41-ամյա անգլիացու համար սա առաջին հաղթանակն էր լոնդոնցիների գլխավոր մարզչի պաշտոնում։ Օրեր առաջ՝ հուլիսի 10-ին, «Չելսին» 1-1 հաշվով էր ավարտել միջմրցաշրջանային պատրաստության առաջին հանդիպումը իռլանդական «Բոհեմիանի» հետ։ 

Ֆրենկ Լեմպարդը «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Մաուրիցիո Սարիին։ Իտալացի մասնագետը տեղափոխվել է «Յուվենտուս»։ 

Հիշեցնենք, որ Լեմպարդը մինչ «Չելսին» գլխավորելը մարզում էր «Դերբին»։ «Չելսիի» լեգենդար ֆուտբոլիստի գլխավորությամբ «Դերբին» դուրս էր եկել Championship-ի փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ, որտեղ պարտվել էր «Ասթոն Վիլային»։ Վերջիններս Պրեմիեր լիգայի ուղեգիր էին նվաճել։ 

armsport.am

Նմանատիպ գրառումներ