Լոնդոնում յոթ հարկանի շենք է այրվում:

Հարյուրավոր հրշեջներ են պայքարում Լոնդոնի արևելյան Բարքինգ շրջանում տեղակայված յոթ հարկանի բնակելի շենքում բռնկված կրակի դեմ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով բրիտանական մայրաքաղաքի հրշեջ-փրկարարական ծառայության մամլո հաղորդագրությանը:

«15 հրշեջ մարտական հաշվարկ և հակահրդեհային ծառայության մոտ 100 աշխատակից ուղարկվել են այրվող բազմաբնակարանային շենքի մոտ, որը գտնվում է Դե Պաս Գարդենս փողոցում», — ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ներկա պահին կրակը տարածվել է շենքի բոլոր յոթ հարկերում: Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն:

Նշվում է նաև, որ շենքի բոլոր բնակիչները, հավանաբար, հասցրել են ժամանակին դուրս գալ տներից, քանի որ շտապ բուժօգնության նրանցից ոչ ոք չի դիմել:

Նմանատիպ գրառումներ