«Լուսաբացն էլ դիմավորեցինք Պարգեւ Սրբազանի օրհնությամբ». Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն կիսվել է նոր լուսանկարով, որում պատկերված է Պարգեւ Սրբազանի հետ։

Սիրված երգչուհին, որն օրեր առաջ ելույթով հանդես է եկել Արցախում, լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգում։ «Լուսաբացն էլ դիմավորեցինք Պարգեւ Սրբազանի օրհնությամբ»- մեկնաբանություններում գրել է նա։ Սիրուշոն, ինչպես միշտ, ոճային հագուստ է կրում՝ զոլովար, լայն տաբատ եւ սպիտակ վերնաշապիկ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սիրուշոն լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր բեմում։ Հայտնի երգչուհին ելույթով հանդես էր եկել Ստեփանակերտում։ Կադրին կից Սիրուշոն գրել էր․ «Չգիտեմ՝ ինչպես նկարագրել այն, ինչ տեղի ունեցավ երեկ….»։

Նմանատիպ գրառումներ