«Լուսավոր Հայաստանը» կհամագործակցի՞ նախկին ռեժիմի հետ. Գորգիսյանը՝ Քոչարյանի հետ ալյանսի մասին:

«Բացառում եմ, որ «Լուսավոր Հայաստանը» կարող է համագործակցել նախկին ռեժիմի կամ նրան առնչվող որևէ ուժի հետ :Իրենք ուղղակի սխալ հաշվարկ են կատարել: Քոչարյանն ու նրան մոտ գտնվող որևէ ուժ չի կարող ունենալ ՀՀ քաղացիների վստահությունը որևէ պարագայում: Նրանք թերագնատում են մեր քաղացիներին՝ կարծելով, որ նրանք չունեն հիշողություն», -լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Ընդդիմադիր ճակատ ստեղծելու մասին հայտարարությունները նպատակ ունեն Քոչարյանի բանտ նստելուն խանգարել և պաշտպանել նրա ունեցվածքը:Այստեղ մեկ անձին բանտից պաշտպանելու և այդ ամենին քաղաքական շղարշ հաղորդելու միտում կա», — եզրափակեց խոսքը նա:

Նմանատիպ գրառումներ