Սպորտ

Լևանդովսկին պատմական արդյունքի է հասել:

Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Բավարիան» 6:1 հաշվով հաղթել է «Վերդերին», դուբլի հեղինակ է դարձել Ռոբերտ Լևանդովսկին:

31-ամյա հարձակվողը Բունդեսլիգայում 220-րդ գոլն է խփել: Այդպիսով, լեհ ֆուտբոլիստը շրջանցել է լեգենդար Յուպ Հայնկեսի արդյունքը՝ բարձրանալով Բունդեսլիգայի բոլոր ժամանակների ռմբարկուների 3-րդ հորիզոնական:

Գերդ Մյուլերը Գերմանիայի առաջնությունում 365 գոլ է խփել, իսկ Կլաուս Ֆիշերը՝ 268:

Աղբյուր  ArmSport.am

Առնչվող Հոդվածներ