Սպորտ

Խորեն Հովհաննիսյանը կնշանակվի Արմեն Մելիքբեկյանի խորհրդականի պաշտոնում:


Հայկական ֆուտբոլի լեգենդ՝ Խորեն Հովհաննիսյանը կնշանակվի ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական: Այն կքննարկվի և,ամենային հավանականությամբ, կհաստատվի գործկոմի առաջիկա նիստի ժամանակ:

Նշանակման մասին Armsport.am-ի հետ զրույցում հայտնեց Խորեն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Խորեն Հովհաննիսյանը նշանակվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան:

Հովհաննիսյանն, այսօր, ՀՖՖ- ի անդամների հետ այցելել էր Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց ներկայությամբ շահագործման հանձնվեցին նոր կառուցված խաղադաշտեր:

Աղբյուր  ArmSport.am

Առնչվող Հոդվածներ