Ծառայության մեկնեցին Վանաձորի առաջին զորակոչիկները:

Հուլիսի 14-ին Վանաձորի զինկոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության մեկնեցին 2019 թվականի ամառային զորակոչի առաջին նորակոչիկները:

Հանդիսավոր արաողությանը ներկա էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

Մարզի ղեկավարը բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց տղաներին՝ նրանց խորհուրդ տվեց պատասխանատվությամբ ու հոգատարությամբ վերաբերվել միմյանց նկատմամբ և հարգալից՝ հրամանատարական անձնակազմի ու բանակի հանդեպ ընդհանրապես:

Այնուհետև մարզի ղեկավարը բոլորին առանձին-առանձին հրաժեշտ տվեց՝ նրանց ևս մեկ անգամ մաղթելով խաղաղ ու անփորձանք ծառայություն ու շուտափույթ վերադարձ:

Նմանատիպ գրառումներ