Կանադայում տղամարդը մտել է եկեղեցի և կրակ բացել այցելուների վրա. կա 1 զոհ (տեսանյութեր)

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Սալմոն Արմ քաղաքի եկեղեցիներից մեկում տղամարդը կրակ է բացել այցելուների վրա, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, հայտնում է Global Newsհեռուստաալիքը:

«Երիտասարդ տղամարդը մտել է պատարագի ժամանակ և հրացանով թիրախավորել մեկ մարդու, նա իմ հայրն էր…»,- պատմել է մահացածի որդին:

Զոհը 78-ամյա Գորդոն Պարմենտերն է:

Պարմենտերի որրդու խոսքով՝ կրակ բացելուց հետո տղամարդը դուրս է եկել եկեղեցուց, այնուհետև վերադարձել ու շարունակել կրակել:

«Նա կրակեց մեկ այլ տղամարդու ոտքին, որը հայտնվել էր նրա ճանապարհին… Ես և ևս մի քանի մարդ կարողացանք նրա ձեռքերը ոլորել ու զենքը վերցնել նրա ձեռքից»,- պատմել է մահացածի որդին:

Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել է դեպքը և հավելել, որ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է կայուն վիճակում:

Կասկածյալը ձերբակալվել է և գտնվում է կալանքի տակ:

Պարմենտերի որդին պատմել է, որ իր հայրն ու ձերբակալվածը ծանոթ են եղել, վերջինը հոգեկան շեղումներ է ունեցել, սակայն հարձակման պատճառը դեռ հայտնի չէ:

Նմանատիպ գրառումներ