Կարմիր հրապարակում անցկացվել են բռնցքամարտի ամենազանգվածային մարզումները:

Շուրջ հինգ հազար մարդ բռնցքամարտի մարզումների է մասնակցել, որոնք այսօր անցկացվել են Մոսկվայի Կարմիր հրապարակում:

Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ նշելով, որ մասնակիցների թիվը միջոցառումը դարձնում է ամենազանգվածայինը ողջ պատմության ընթացքում: Ենթադրվում է, որ ձեռքբերումը կներառվի Գինեսի ռեկորդների գրքում:

Նախորդ ռեկորդը նույնպես գրանցվել է Կարմիր հրապարակում երկու տարի առաջ: 2017-ի հունիսի 22-ին բռնցքամարտի մարզումներին 3 հազար մարդ էր մասնակցել:

Տոնական միջոցառումը, որը նվիրված է Բռնցքամարտի օրվան, կշարունակվի վաղը՝ հուլիսի 22-ին: Միջոցառումների ծրագրում իրականացվում են նաև նվերների խաղարկություններ, պորֆեսիոնալ մարզիկների մենամարտեր և համերգներ՝ ռուսական էստրադայի կատարողների մասնակցությամբ

Նմանատիպ գրառումներ