Կինս նոր ավտոմեքենա է ձեռք բերել, մենք նաև ավելի մեծ բնակարան ենք գնել. Արարատ Միրզոյան

Մամուլը պարբերաբար գրում է այն մասին, թե ԱԺ 8 ամսվա պատգամավորներն արդեն նոր գույք, ավտոմեքենաներ են ձեռք բերում:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ կարող է խոսել իր օրինակով. «Կինս նոր ավտոմեքենա է ձեռք բերել՝ վարկով: Չեմ հիշում՝ առաջին փոխվարչապետ եղած ժամանակ էր, թե՝ ԱԺ նախագահ եղած, մենք վաճառել ենք մեր մեկ սենյականոց բնակարանը և այդ գումարը, որպես կանխավճար օգտագործելով, ձեռք ենք բերել ավել մեծ բնակարան՝ էլի հիփոթեքային վարկով:

Մյուսների մասով, եթե ապօրինի դրսևորում կա, պետք է հրապարակել: Որ ուժին էլ դա վերաբերի, դա չի կաշկանդի մեզ և համապատասխան իրավապահ մարմիններին քայլեր ձեռնարկելու համար»:

Նմանատիպ գրառումներ