Համացանցում գաղտնի տվյալներ են հայտնվել ռուսական արբանյակների մասին:

Համացանցում ռուսական տիեզերական սարքավորումների մասին տվյալներ են հրապարակվել բաց հասանելիությամբ, որոնց ստեղծումն ու արձակումը չի հայտարարվել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այդ արբանյակների առանձին տարրերը մշակող ընկերությունից հաստատել են այդ տեղեկության հավաստիությունը՝ հրապարակումն անվանելով անօրինական:

«Դա որոշակի հաղորդում էր համաժողովի ժամանակ, որը չպետք է դուրս գար հասարակության շրջան», — մեկնաբանել է տիեզերական սարքավորումների համար մարտկոցներ արտադրող «Սատուրն» ընկերության լիթիում-իոնային մարտկոցների հարցով գլխավոր մասնագետ Սերգեյ Լիխոնոսովը:

Հրապարակված տեղեկությունները վերցվել են «Սատուրնի» շնորհանդեսից, որը Կրասնոդարում կայացել է փետրվարին:

Անօրինական տարածված տեղեկությունը ներառում է արբանյակների քանակը, դրանց անվանումները, ինչպես նաև ձեռնարկությունների անվանումները, որոնք փորձարկման աշխատանքներ են կատարում, և արձակումների ժամկետները:

Նմանատիպ գրառումներ