Հայաստանի գեներալ-գուբերնատոր Մինասյան Լարիսան չի ձգում արդեն, սոռոսականները չափից շատ են վարկաբեկված:

Հայաստանի գեներալ-գուբերնատոր Մինասյան Լարիսան չի ձգում արդեն, սոռոսականները չափից շատ են վարկաբեկված: Նոր գեներալ-գուբերնատոր են բերում ի դեմս ազգությամբ հայ բրիտանական դեսպանի: Արցախի հանրապետություն, ազատագրված տարածքներ տերմինները չօգտագործող(Ազատություն ռադիոկայանի նման), Արցախ չայցելող հային ամբոխի սիրելի են դարձնելու(մի 2 անգամ պարի, մի 2 անգամ էլ տարազով նկարվի, հերիք է) ու հերթական վայիսը բերեն Հայաստանի գլխին էլ, Արցախի գլխին էլ:

Որովհետև անգլո-ամերիկյան նավթագազային ընկերությունների կոկորդին ազատագրված Արցախը ոսկոր է, որից պետք է ազատվել ու միլիարդներ աշխատել՝ թուրքմենական գազը Ադրբեջանի տարածքով(TANAP և NABUCCO նախագծերով) առանց ռազմահայրենասիրական շիզոֆրենիկներից բխող խոչընդոտների Եվրոպա հասցնելով:

Հիշու՞մ եք, Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Սալոմե Զուրաբիշվիլին ինչպես դարձավ Վրաստանի ԱԳ նախարար, իսկ հետո նախագահ: Նույն սցենարով էլ բրիտանական դեսպանին են ԱԳ նախարար դարձնելու: Նախագահ չեն դարձնի, այդ խնդիրն արդեն իսկ լուծել են կարծես:

Իսկ ԱԳ մասով ժողովրդի վարչապետն ու Մնացականյան Զոհրապը հիմիկվանից արդեն լուրջ մտածելիք ունեն:

Վահագն Վարագյան

analitik.am

Նմանատիպ գրառումներ