Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ 4:2 հաշվով Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ:

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբում Երևանում մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի հետ:

Անչափ լարված ու թեժ մթնոլորտում անցած խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 4-2 հաշվով:

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմում դուբլի հեղինակ դարձավ մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Վերջերս «Ռոմայի» շարքերը համալրած Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց նաև Հովհաննես Համբարձումյանին, որը դարձավ խաղի երրորդ գոլի հեղինակը: Չորրորդ գոլը սեփական դարպասան ուղարկեց բոսնիացիների դարպասապահ Սեհիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2019/09/08/arm/1014200

Նմանատիպ գրառումներ