Հայաստանում գեղեցիկ բիզնես կերպարում ներկայացած Քիմ Քարդաշյանը համբույրներ է ուղարկել իր հետևորդներին. Daily Mail-ն անդրադարձել է Քիմի երևանյան ելույթին

Tert.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանի՝ Երևանում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովում ունեցած ելույթին անդրադարձել է Daily Mail պարբերականը՝ նկատելով, որ հեռուստաաստղը ներկայացել է տպավորիչ բիզնես կերպարով:

«Քիմ Քարդաշյանը կրկին բիզնես միջավայրում է՝ այցելելով Հայաստանում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովին: Իրապատում շոուի 38-ամյա աստղն օդային համբույրներ է ուղարկել իր հետևորդներին, միջոցառման ունկնդիրներին՝ քննարկելով իր ապրանքանիշի ունեցած հաջողություններն ու ընդգծելով հաջողության հասնելու ճանապարհին հանդիպած խնդիրները»,- գրել է բրիտանական պարբերականը, որն անդրադառնում է Քարդաշյանների ընտանիքին առնչվող ցանկացած իրադարձության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2019/10/08/kim/3112948

Նմանատիպ գրառումներ