Հայաստանում գտել են ամազոնուհու մնացորդներ:

Forbes –ը պատմել է Հայաստանում հայտնաբերված մարդկային կմախքի մասին, որը ամենայն հավանականությամբ պատկանել է հին հույների կողմից նկարագրված ամազոնուհու:

Գիտնականներին հաջողվել է նման եզրակացություն անել՝ կմախքի վրա հայտնաբերված համապատասխան վերքերից ելնելով:

Հրատարակությունը նշում է, որ Հին Հայաստանի տարածքում  եղել է Ուրարտու պետություն, որն օտար նվաճողների դեմ պայքարել է իր հմուտ նետաձիգների օգնությամբ: Նոր պեղումները հուշում են, որ նետաձիգների թվում եղել են և՛ տղամարդիկ, և՛ կանայք:

«Աղջիկը  թաղված է եղել կոր վիճակում՝ կերամիկական անոթներով և զարդերով, որոնք թվագրվում են հին հայկական ժամանակաշրջանին մ.թ.ա. 8-6-րդ դ.: Հնէաբանները եկել են այն եզրակացության, որ նա 20 տարեկան է եղել: Չնայած նրան,  որ նախապես աղջիկը զարդերից ելնելով համարվել է ազնվական ցեղից, վնասված ոսկորների հետազոտություններից հետո փորձագետները սկսել են կասկածել, որ նա նույնպես մարտիկ է եղել», — գրում է հրատարակությունը:

Կմախքը հայտնաբերվել է 2017 թ. Հայաստանի Լոռու շրջանում Անահիտ Խուդավերդյանի գլխավորած գիտնականների խմբի շնորհիվ: Վերջինս եկել է այն եզրակացության, որ այդ տարածաշրջանի կին-մարտիկները հիմք են հանդիսացել ամազոնուհիների մասին Հին հունական առասպելների համար:

Նմանատիպ գրառումներ