Հայտնաբերվել է անհետ կորած 15-ամյա աղջկա դին:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության մի քանի ստորաբաժանումներ՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, նույն վարչության պետի ծառայության գծով տեղակալ Վազգեն Կիրակոսյանի, ոստիկանության Վարդենիսի բաժնի մի քանի ստորաբաժանումների ծառայողներ՝ Վարդենիսի ոստիկանապետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի և Վարդենիսի հրշեջ-փրկարարները, Գեղամասար խոշորացված համայնքի թվով 10 գյուղերի բնակիչներ իրենց գյուղապետերի հետ խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, շարունակել են 15-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ երեխայի դին հայտնաբերվել է Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում։ Այս պահին դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը։

shamshyan.com

Նմանատիպ գրառումներ