Հայտնի են 2019թ.-ի առաջին եռամսյակում ամենաներբեռնված հավելվածների ու խաղերի անունները:

Sensortower հատուկ վերլուծական ծառայությունը ներկայացրել է 2019թ.-ի առաջին եռամսյակի՝ Google Play-ում և App Store-ում ներբեռնումների առումով ամենահայտնի բջջային հավելվածների և խաղերի ցանկը:

Ընդհանուր առմամբ Android համակարգի գաջեթներից 41,9 մլրդ հավելված է ներբեռնվել, iOS համակարգի գաջեթներից՝ 14,8 մլրդ:

App Store և Google Play ցանցերից ամենաներբեռնված հավելվածը WhatsApp-ն է, որին հետևում են Facebook Messenger-ը, Facebook-ը, TikTok-ը և Instagram-ը, ընդ որում՝ լավագույն հնգյակում հայտնված հավելվածները նույնությամբ պահպանել են իրենց դիրքերը 2018թ.-ի վերջին եռամսյակի համեմատ:

Ամենաներբեռնված խաղերի եռյակում հայտնվել են համապատասխանաբար Color Bump 3D-ն, GarenaFreeFire-ը և PUBGMobile-ը:

Նմանատիպ գրառումներ