Հայտնի է դարձել տիեզերքում կատարված առաջին «հանցագործության» մասին:

Ամերիկացի կին տիեզերագնաց Էնն ՄաքՔլեյնը մեղադրվում է Միջազգային տիեզերական կայանից իր կողակցի՝ Սամմեր Ուրդենին բանկային հաշվին ապօրինի կերպով մուտք գործելու համար, հաղորդում է KPRC հեռուստաալիքը:

Ուորդենը, որը կնոջից ամուսնալուծության գործընթացի մեջ է, բողոք է ներկայացրել Ամերիկյան առևտրի դաշնային հանձնաժողովին: Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ իր բանկային հաշվից միջոցներ չեն պակասել:

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունից հայտնել են, որ իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ չունեն և հրաժարվել են մեկնաբանել աշխատակիցների անձնական կյանքին վերաբերող թեմաները:

ՄաքՔլեյնի փաստաբանն իր հերթին հայտնել է New York Times պարբերականին, որ իր հաճախորդը «պարզապես ստուգել է հաշվեկշիռը՝ ցանկանալով համոզվել, որ ընտանիքի ֆինանսական միջոցները տեղում են»:

Հայտնի է, որ ՄաքՔլեյնը Միջազգային տիեզերական կայանում 7 ամիս է անցկացրել և Երկիր է վերադարձել այս տարվա հունիսին:

Նմանատիպ գրառումներ