Հայտնի է Վալերիյ Օսիպյանի հրաժարականի պատճառը:

Արդեն հայտնել ենք այն մասին, որ այսօր հրաժարականի դիմում է գրել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Analitik.am-ի աղբյուրը հաստատում է այս տեղեկությունը՝ հայտնելով նաև դիմում գրելու պատճառների մասին:

Ըստ մեր աղբյուրի, Օսիպյանի հրաժարականը պայմանավորված է Ամուլսարի հանք տանող ճանապարհները բացելու անհրաժեշտության հետ: Նշենք, որ վարչապետ Փաշինյանը ոչ մեկ անգամ է այս մասին խոսել՝ վերջին անգամ նա այդ մասին խոսեց երեկ իր ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ վարչական դատարանն այդ մասով որոշում ունի:

Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ վարչապետն Օսիպյանին տեղյակ է պահել հանք տանող ճանապարհը բացելու գործում ոստիկանական ուժերի օգտագործման մասին:

Օսիպյանը փորձել է զգուշացնել վտանգների մասին, սակայն կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել:

Նմանատիպ գրառումներ