Հայտնի սննդային հավելումը վնասակար է առողջության համար. հետազոտություն

Սասեքսի համալսարանից փորձագետները մատնանշում են ասպարտամի ՝ շաքարի փոխարինիչի վնասը, որը հայտնի է  որպես E951 սննդային հավելում: Այն լայն կիրառում ունի. դիետիկ գազավորված ըմպելիքներից մինչեւ մաստակ:

BioMed Central հրատարակության կայքում հրապարակված հոդվածում պրոֆեսորներ Էրիկ Միլսթոունը եւ Էլիզաբեթ Դոուսոնը նշում են, որ 2013-ին Սննդամթերքների անվտանգության եվրոպական գործակալության կողմից  ասպարտամի անվտանգության մասին հայտարարությունը սխալ էր:

Իրենց հետազոտությունում գիտնականները նշում են, որ տվյալ կառույցը հիմնվում է «չափազանց թույլ հետազոտությունների վրա» եւ արժեզրկում է 73 հետազոտություններից յուրաքանչյուրի  արդյունքները, որոնք մատնանշում են, որ ասպարտամը կարող է վնասակար լինել»:

Daily Mail-ին տված հարցազրույցում Միլսթոունը ուշադրություն է դարձնում նրան, որ ավելի վաղ նրան դիմել էր մոտ 250 մարդ, որոնք ասպարտամին մեղավոր էին համարում նյարդաբանական խախտումների նախանշաններում: Պրոֆեսորի խոսքով՝ դա պետք է գնահատել  որպես ասպարտամի վնասակարության  անուղղակի ապացույց:

Ասպարտամը թողարկվում է տարբեր ապրանքային նշաններով  ինչպես առանձին, այնպես էլ շաքարփոխարինիչներ խառնուրդների կազմում: Այն ըստ տարածվածության երկրորդ քաղցրացուցիչն է եւ մտնում է այնպիսի մթերքների եւ ընպելիքների կազմում, ինչպիսիք են տաք շոկոլադը, կոնֆետները, յոգուրտներիը:

Ասպարտամը  թողարկվում է հաբերի տեսքով եւ կիրառվում է շաքարային դիաբետի, ճարպակալման եւ այլ հիվանդությունների դեպքում:

Նմանատիպ գրառումներ