«Հանրահայտ ճշմարտությունները Facebook-ից դուրս բերելու ու մարդկանց պատմելու համար #SutNikol ակցիայի մասնակիցներին դատել էր պետք». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Դուրս եկա քաղաք, տեսնեմ, թե էդ ինչի՞ համար են բերման ենթարկել Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Նարեկ Սամսոնյանին ու #SutNikol նախաձեռնության մնացած անդամներին: Իմ աչքով ամեն ինչ տեսա և համոզվեցի, որ ճիշտ են արել: Զարմանալին միայն այն էր, որ արդեն բաց են թողել բոլորին:

Մինչդեռ դատել էր պետք դրանց: Քաղաքացու տոնը փչացնելու, Նիկոլ Փաշինյանի հրահանգներին չենթարկվելու (մասնավորապես` հանգիստ տեղը չնստելու ու Քաղաքացու օրը խաշ չուտելու) և հանրահայտ ճշմարտությունները Facebook-ից դուրս բերելու ու մարդկանց պատմելու համար էր պետք դատել: Մահապատժի ենթարկել:

Իսկ Նիկոլ Փաշինյանը նրանց ազատ արձակեց: Նիկոլ Բարեգութ:

Նմանատիպ գրառումներ