Հարավային Օսիայի հավաքականը հաղթեց Արևմտյան Հայաստանի ընտրանուն և դարձավ CONIFA Եվրո 2019-ի չեմպիոն:

Armsport-ը գրում է.

Ավարտվեց Արցախում ընթացող ConIFA-ի չճանաչված երկրների Եվրոպայի 2019 թվականի առաջնությունը:

Չեմպիոնի անունը հայտնի դարձավ այսօր կայացած եզրափակիչ խաղում։

Արևմտյան Հայաստանի հավաքականը հանդիպել էր Հարավային Օսիայի ընտրանուն։ Խաղն ավարտվեց Հարավային Օսիայի հավաքականի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Մրցաշարի երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեին գոլ է խփել Հարավային Օսիայի հավաքականի 77-րդ համարի ներքո խաղացող Իբրահիմ Բազաևը:

Նմանատիպ գրառումներ