Հարգանքի տուրք 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին:

Հոկտեմբերի 27-ին` ժամը 13.30-ին, Ազգային ժողովի այգում, 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի կունենա հիշատակի արարողություն, որին կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, զոհվածների հարազատները, պետական և քաղաքական գործիչներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրել է ԱԺ մամուլի ծառայությունը։

Հարգանքի տուրք կարող են մատուցել նաև հանրության ներկայացուցիչները, որոնց համար ԱԺ մուտքը բաց կլինի Դերենիկ Դեմիրճյան փողոցի կողմից:

Նմանատիպ գրառումներ