Հարստությունը ջահել ժամանակ մերժած աղջկա աչքը կոխելու գործիք չէ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում տնտեսական հեղափոխությունը քաղաքական հեղափոխությունից առաջ է սկսվել, շատ շուտ: Այս մասին Ազատության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, Հայաստանում եղել է բավականին բարձրաստիճան պաշտոնյա, ով որոշել է դուրս գալ ու գնալ խոտաբույսերից կոսմետիկ միջոցներ ստեղծել. «Նա միլիոնատեր, միլիարդատեր չէ, սակայն զբաղված է ստեղծարար աշխատանքով, որն իրեն հաճույք է պատճառում, նաև այդ բիզնեսը պահում է իրեն: Ասպիսի տասնյակ օրինակներ կան:

Մեր կառավարության համար կարևոր է, որ այդ մարդկանց գտնենք, նրանց օրինակները ցույց տանք:

Կան մարդիկ, ովքեր հեղափոխության դեռ սկզբնական փուլում իրենց հեղափոխությունն արել էին: Մենք այս մարդկանց պետք է դարձնենք իդեալ՝ ջիպով, ոսկե շղթայով, 5 կիլոյանց խաչով իդեալների փոխարեն: Մենք ուզում ենք, որ էտալոն դառնա այն մարդը, ով ստեղծագործում ու հաճույք է ստանում: Ով միաժամանակ նաև հարստանում է: Սակայն այդ հարստությունն ուրիշների աչքը մտցնելու համար չէ: Հարստությունը բոլորի՝ հարևանի, բարեկամի, ընկերոջ, ջահել ժամանակ իրեն մերժած աղջկա աչքը կոխելու համար գործիք չէ, թե տես, ես փող ունեմ: Այդ մարդը պետք է իր օրինակով օգնի մյուսներին, ցույց տա, որ նրանք էլ կարող են»:

Նմանատիպ գրառումներ