Հեքիաթային․ Իրինա Հարությունյանը՝ խորը դեկոլտեով երեկոյան զգեստով

Երգչուհի Իրինա Հարությունյանը միկրոբլոգի իր էջում լինելով ոչ այնքան էլ ակտիվ, այնուամենայնիվ հասցնում է իր երկրպագուներին ու հետեւորդներին ուրախացնել նոր լուսանկարներով, տեսանյութերով։

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ ու շքեղ կերպարում։ Իրինան կադրում կրում է բաց վարդագույն երանգի, խորը դեկոլտեով, երեկոյան զգեստ։ Երգչուհին վառ դիմահարդարմամբ է, իսկ վարսերը՝ գեղեցիկ արձակված։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրում Իրինան ներկայացել էր հմայիչ կերպարում։ Նա կրում էր բաց երանգի, խորը դեկոլտեով, մարմինն ընդգրկող  հագուստ։ Երգչուհու կերպարն ամբողջացնում էին սեւ գույնի բարձրակրունկները։ Հրապարակմանը կից երգչուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Կյանքն էլ հենց նրանով է հետաքրքիր, որ երազները կարող են իրականություն դառնալ»։

Նմանատիպ գրառումներ