Հեքիաթ քաղաքաՓԱՅՏԻ մասին. Сона Агекян

Սա հեքիաթ է, բայց, ցավոք, իրական…


21-րդ դար, Երևան. Լուրերի թողարկումն ասում է, որ երկրում փոփոխություններ են կատարվում, /իբրև թե, էլի, հանկարծ դուք էլ լուրջ չընդունեք/, ու քաղաքի բնակիչներին խաբող, կեղեքող ու թալանող քաղաքապետին փոխում են: Էս թալանված, խաբված ու կեղեքված քաղաքացիներն էլ սկսում են հավատալ:
Բայց, օօօօօ~~~~, զարմանք, իմ ժողովուրդ, բերում, բերում ու ոչ ավել, ոչ պակաս նշանակում են մի նոր քաղաքաՓԱՅՏ: Էս քաղաքաՓԱՅՏն էլ նստում է նախկինի աթոռին` տեսնում է փափուկ է ու հարմար, ասում է, չփոխեք հանկարծ, լավն ա, շրջում է տարածքում և ասում` ոչինչ չփոխեք, ոչ միայն ոչինչը, այլև ոչ մեկին չփոխեք,էստեղ ես եմ մենակ փոխվել, նախկինի խորհրդատուներին էլ չփոխեք, թող ինձ էլ խրատ տան, ես էլ սովորեմ, թալանելու, կողոպտելու բոլոր նրբերանգները, չէ որ դա ամենակարևորն է:


Մի երկու միամիտ ավագանի է իր հետ էլ բերած լինում, սրանք ասում են այ նոր քաղաքաՓԱՅՏ ջան, բա որ ժողովուրդն ասի էս թալանի ու կոռուպցիայի մասնագիտացված խորհրդատուին, մյուս մանր ու խոշոր, տարբեր տրամաչափի թալանչիներին ինչի եք պահել, ինչ ասենք:


Ու հնչում է պատասխանը. Իմ քայլերի համար ժողովրդի առջև ես չէ, որ պարտավորություն ունեմ, ժողովուրդն ինձ չի ընտրել, ընտրել է նրան, ում իրեն պարտադրել են ու կարևոր չէր, թե ում կպարտադրեին, կարևորը պարտադրողն էր, էնպես որ, մենք կաշկանդված չենք,շատ հարցեր տան` կխնչենք նրանց վրա, շարունակեն հարցերի տարափը` բազմակի կխնչենք, եթե էլի շարունակեն` կլռենք, կմտնենք գրասեղանի տակ ու կասենք. տղամարդ ենք, խոսքներիս տերն ենք, դուրս չենք գալու, կարևորը, որ կեպի ունենք, վրան էլ գրված է դուխով: Ոչ մի բան չկա,հանգիստ նստեք տեղներդ, էս էն ժողովուրդն ա, որ Ազիզյանի դոզայի տակ ա, դեռ թմրած ա, իսկ երբ սկսի դոզան թողնել` կգա Գառնիկի խոպանից Ռուզանի մոտ վերադառնալու ժամանակը, իսկ մինչ այդ Սանիթեքին կանչեք, տեսնենք ինչ ենք անում, վերջապես խոպան ենք եկել, հո դատարկաձեռն չենք գնալու կինարմատի մոտ, էն էլ Ռուզանի, ասեմ ձեզ թաքուն` Ռուզանն ասեց խոպանում շաաաատ փող կա ու շաաաատ էլ տրյուկներ կան փող ստանալու, բայց պիտի ՀՀԿ-ական մեկին պահես կողքդ ու անընդհատ պարգևատրես, որ բոլոր գաղտնիքներն ու նրբություններն ասի քեզ, տես հաաա, քիչ ժամանակ ունես ու շատ հնարավորություն; Դե,տղերք,անցանք թալանի…


Իսկ ժողովուրդը լսում է լուրերի հաջորդ թողարկումն ու հիանում,որ նոր քաղաքաՓԱՅՏԸ նոր տոնածառ բերեց ու լույսեր վառեց, ԴԸՄՓ, ԳԸՄՓ,ՀՈՒ ու ալիքը փոխվեց` ու էստեղ Ռուզանն է թիկնած, զարդարված ու պճնված սպասում իր սիրելի Գառնիկին,դե Գառնիկ ջան, Ռուզանին շատ սպասել չտաս…


Սոնա Աղեկյան

Նմանատիպ գրառումներ