ՀՀ ԶՈՒ 1-ին զորամիավորումում անցկացվել է տանկային հրաձգություն:

ՀՀ զինված ուժերի 1-ին զորամիավորման զորամասերից մեկում դաշտային պարապմունքների ընթացքում անկացվել է պլանային տանկային հրաձգություն։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Նշվում է, որ վարժանքները կատարվել են զինծառայողների գործնական հմտությունները և մասնագիտական պատրաստվածությունը զարգացնելու նպատակով: Հիշեցնենք, որ ապրիլի վերջին էլ 1-ին զորամիավորումում անկացվել էին նաև հրետանային զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Նմանատիպ գրառումներ