ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Ոստիկանթյան զորքերի զինծառայողներին շնորհավորեց դիրքերում:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օրեր առաջ էր հայտնել, որ Ամանորի երեկոյան այցելելու է սահման՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ անձամբ շնորհավորելու մարտական հերթապահության կանգնած Ոստիկանության զորքերի զինծառայողներին:
Խոստման համաձայն՝ դեկտեմբերի 31-ին ոստիկանության պետը դիրքերում էր:
Վալերիյ Օսիպյանը մանրամասն տեղեկացավ մարտական հերթապահության ընթացքին, ծառայության ու կենցաղի պայմաններին, զինծառայողների խնդիրներին:
Ոստիկանության պետը ստուգեց ստորաբաժանման դիտակետերը, զրուցեց դիտորդ զինծառայողների հետ, քննարկեց խնդիրները, տեղեկացավ կենցաղին, հանդերձավորմանն ու պարենային ապահովմանը:
Հայաստանի Հանրապետության պետական սահմանին մարտական ծառայություն իրականացնող զինծառայողներին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ Վալերիյ Օսիպյանը մաղթեց արդյունավետ ծառայություն, խաղաղ տարի, նոր ձեռքբերումներ և համոզմունք հայտնեց, որ Զորքերի այս և բոլոր հերթափոխները՝ իրենց հատուկ պրոֆեսիոնալիզմով ու նվիրումով կծառայեն Հայրենիքին և սրբազան պարտքը կատարած ու պատվով կվերադառնան իրենց օջախները:

Նմանատիպ գրառումներ