Հմայիչ․ Ալինա Մարտիրոսյանի աշնանային կերպարը

Սոցցանցերի իր միկրոբլոգերում ակտիվ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը հաճախ է գրառումներ կատարում այս կամ այն քաղաքական, հասարակական հարցերի, խնդիրների ու երեւույթների մասին, պարբերաբար ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակում:

Հեռուստաէկրաններից հայտնի դերասանուհին իր Instagram-ում  նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Կադրերում Ալինան կրում է կանաչ երանգի տաք սվիտեր, սեւ տաբատ։ Նրա վարսերը գեղեցիկ հավաքված են, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից Ալինան մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Ալինան շքեղ կերպարում է։ Նա երեկոյան զգեստ է ընտրել եւ սանրվածք։ Կերպարն ամբողջացնում են արտահայտիչ շպարն ու աքսեսուարները։

Նմանատիպ գրառումներ