Հնագետները հետաքրքիր գաղտնիքներ են բացահայտել աշխարհի ամենախոշոր անապատի՝ Սահարայի վերաբերյալ:

Սահարան համարվում է Երկիր մոլորակի ամենախոշոր անապատը։ Դրա անծայրածիր տարածքում հեշտ է մոլորվելը անգամ բանակների համար։ Եվ միայն վերջերս է այն բացահայտում իր խորհրդավոր գաղտնիքները ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ։

Կորած շինություններ

Արբանյակները 2010 թ. հայտնաբերել են ավելի քան 100 շինություններ, որոնք պատկանել են Լիբիայի հնագույն գարամանտեր ժողովրդին։ Այս շրջանը բավականին լավ է քարտեզագրվել նավթ փնտրելու ժամանակ, այդ իսկ պատճառով հնէաբանները կարողացել են արբանյակային լուսանկարներում տեսնել պատեր։

Ավելի ուշ՝ առավել մանրամասն ուսումնասիրությունների ընթացքում արդեն հաստատվել է, որ շինություններն իսկապես կառուցված են եղել գարամանտերների կողմից, չնայած որ պեղումները ստիպված են եղել դադարեցնել Լիբիայում տեղի ունեցած հեղափոխության պատճառով։ Գարամանտերների բարգավաճման ժամանակ տարածքը, որտեղ նրանք ապրում էին, արդեն իսկ չափազանց չոր էր։

Հողը մշակելու համար նրանք ստորգետնյա ջրանցքներ էին կառուցում, որոնք ջրով էին ապահովում հին ջրամբարներին։ Երբ այդ ջրերը դադարել են հոսել, և տարածքը չորացել է, Սահարան ավազի տակ է անցկացրել բոլոր շինությունները։

Կորած գետ

Սահարա անապատը գոյություն է ունեցել ոչ միշտ։ Քանի որ կլիման միլիոնավոր տարիների ընթացքում մեծ փոփոխությունների է ենթարկվել, ավազե տարածքի սահմանները ևս փոփոխվել են։ Գիտնականները, որոնք Մարսի վրա ջուր էին փնտրում, ուշադրություն են դարձրել նաև Սահարայի պատմությանը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինչ-որ ժամանակ Սահարայում հոսել է մեծ գետ, որի մնացորդները նկատվել են, երբ հայտնաբերվել է ստորջրյա կիրճ։

Նախկինում անսպասելի վայրերում հայտնաբերվել են նաև գետային նստվածքներ։ Գետի գոյությունը, որն անվանել են Թամանրասեթ, հաստատել են արբանյակները։ Ուսումնասիրողները շարունակում են տեղեկություն փնտրել գետի մասին, որը, ըստ նրանց, ցամաքել է 5000 տարի առաջ։

Կետեր

Ոչ միայն գետերն են վերացել Սահարայում։ Շատ երկար ժամանակ առաջ այն, ինչը օվկիանոս էր, դարձել է Երկրի ամենաչոր վայրերից մեկը։ Եգիպտոսում կարելի է վկայություններ գտնել հնում վերացած Թետիս օվկիանոսի մասին։ Այս վայրը, որը հայտնի է որպես կետերի հովիտ, կետերի մնացորդներ գտնելու լավագույն վայրն է։ Երբ ժամանակակից կետերի նախնիները վերացել են ծովում 37 միլիոն տարի առաջ, նրանց մարմինները ծածկված են եղել հաստ նստվածքով։ Այսօր պալեոնտոլոգները ուսումնասիրում են 15 մ երկարություն ունեցող կետերի կմախքները, ինչպես նաև այն արարածների, որոնք կետերի հետ միասին ապրել են ծովում։ Կետերի ոսկրերի կողքին հայտնաբերվել են նաև խոշոր շնաձկների ատամներ։

Մաքիմոզավր Ռեքս

Ծովը միշտ էլ տուն է եղել հրեշների համար։ Շուրջ 120 միլիոն տարի առաջ կոկորդիլոս Մաքիմոզավր ռեքսը ապրել է այնտեղ, որտեղ մենք այսօր Սահարա ենք կոչում։ Մաքիմոզավր ռեքսը երբևէ օվկիանոսում բնակված ամենախոշոր կոկորդիլոսն է եղել։ Շրջանը, որտեղ մի ժամանակ ապրել է այս սողունը, ամենայն հավանականությամբ, Թետիսի ծովածոցերից էր։ Այստեղ նա որսում էր ծովային կրիաներ և ձկներ։

Հնարավոր է, որ այս սողունը սնվել է նաև իրենից ավելի խոշոր արարածների դիերով։ Հետաքրքիր է, որ Սահարայում ծովային կենսաբազմազանություն մինչ օրս շարունակվում է հայտնաբերվել։ Հաշվի առնելով, որ այստեղ չկա բուսականություն, գիտնականները հետաքրքիր գտածոներ հայտնաբերում են երբեմն հենց իրենց ոտքերի տակ։

Նմանատիպ գրառումներ