Հնդկաստանում ընկերները տղային փրկել են կոկորդիլոսի երախից:

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում գետում լողացող տղային կոկորդիլոսից փրկվել հաջողվել է ընկերների շնորհիվ:

Ինչպես հաղորդում է India Times-ը, միջադեպը տեղի է ունեցել մայիսի 13-ին, երբ 14-ամյա Սանդիպ Կալմեշ Պարմարը գետում լողալու է գնացել իր ընկերների հետ: Երբ տղան մտել է ջուրը, կոկորդիլոսը բռնել է նրա աջ ոտքից:

Պարմարը ճչացել է ցավից, և ընկերները նետվել են օգնության: Նրանք քարեր են նետել երկկենցաղի ուղղությամբ, և կենդանին բաց է թողել տղայի ոտքը: Այնուհետև ընկերներն օգնել են տուժածին հասնել ափ և շտապ օգնություն կանչել:

Հիվանդանոցի բժիշկը հայտնել է, որ տղայի ոտքի ոսկորները լրջորեն վնասվել են: Նրան հետագա բուժման համար տեղափոխել են շրջանային հիվանդանոց:

Նմանատիպ գրառումներ