Հոգեբույժները պարզել են, որ անընդհատ սելֆի անող մարդիկ հոգեկան խնդիրներ ունեն:

Մեր օրերում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ինքնանկարվող կամ սելֆի անող մարդկանց: Ամերիկյան հոգեբույժների ընկերակցությունը պաշտոնապես հաստատել է, որ շատերի մոտ այս երևույթը առաջացնում է հոգեկան խանգարում։ Խանգարումը հենց այդպես էլ կոչվել է՝ «սելֆիտիս» (selfitis): Սա այն դեպքն է,. երբ մարդն անընդհատ ցանկություն ունի ինքնալուսանկարվելու և այդ նկարները սոցկայքերում հրապարակելու: Ըստ գիտնականների՝ մարդիկ սրա միջոցով բարձրացնում են իրենց ինքնագնահատականն ու լցնում են իրենց կյանքում եղած դատարկությունը։ Հոգեբույժներն առանձնացնում են՝ սահմանային սելֆիտիս, երբ օրական երեք անգամ ինքնանկար է արվում առնվազն, սակայն չի հրապարակվում սոցկայքերում, սուր սելֆիտիս, երբ օրական առնվազն երեք ինքնանկար է արվում ու հատ առ հատ հրապարակվում սոցկայքերում և խրոնիկ սելֆիտիս, երբ ինքնանկարվելու ու դրանք հրապարակելու ցանկությունը անվերահսկելի է ու շուրջօրյա։ Ի դեպ գիտնականները նաև կարծում են, որ մարզասրահներից կամ առավոտյան վազքից հետո ինքնալուսանկարվելն ու դրանք հրապարակելը նույնպես լուրջ հոգեկան խնդիր է, որը կոչվում է անձի նարցիսյան խանգարում։

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Նմանատիպ գրառումներ