Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը արցախա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը 150 անգամ:

Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ  1600 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն. հաղորդում է Արցախի ՊԲ-ն։

Նմանատիպ գրառումներ