Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր կուսակցությունը:

Հունաստանի ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը, Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ, հաղթում է երկրի արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` տեղեկացնելով, որ Միցիոտակիսը կստանձնի վարչապետի պաշտոնը:

43 ընտրատարածքներիս ստացված տվյալներով` «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունն ստացել է ձայների 39,73 տոկոսը և խորհրդարանում կստանա 158 մանդատ: Գործող վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ղեկավարած ՍԻՐԻԶԱ ձախակողմյան կուսակցությունն ստացել է 31,45 ձայն և կունենա 86 մանդատ:

Աղբյուրը հայտնում է, որ Ցիպրասն արդեն շնորհավորել է Միցոտակիսին` հաղթանակի կապակցությամբ:

Նմանատիպ գրառումներ